Ռուսաստանի սահմանին կանխվել է Ադրբեջանից 1 տոննա ծխախոտային արտադրանքի ներկրումը
Ռուսաստանի հետ սահմանին՝ Դաղստանի հատվածում, արգելվել է Ադրբեջանից ծխախոտային ապրանքների ներմուծումը: Այդ ապրանքները ներկայացվել են որպես նարգիլեի համար նախատեսված հումք։ Այս մասին ահազանգել է ադրբեջանական կողմը:
Ռուսաստանի սահմանապահներն ու մաքսային ծառայողները առգրավել են 1 տոննայից ավելի զանգվածով հումք, որն ադրբեջանցին փորձել է սահմանով անցկացնել առանց հայտարարագրելու։ Ռուսաստանի սահմանապահները ամբողջ ապրանքը ուղարկել են փորձաքննության։
Անկախ դրա արդյունքներից՝ ծխախոտային արտադրատեսակը տեղափոխողին արդեն մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության դրվագով։