Ռոբերտ Քոչարյանի դատից հետո բերման ենթարկվածները ազատ են արձակվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ցույցից հետո Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածները, այդ թվում՝ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ազատ են արձակվել։
Արմեն Թավադյանը պատմել է , որ իրեն Ոստիկանության բաժին են հրավիրել ինչ-որ դիմումի հիման վրա. «Եկել են 3 հոգի երիտասարդ տղաներ՝ հրավիրել ոստիկանություն, համաձայնել եմ, ասել են, որ ինչ-որ դիմում կա։ Այսքանը։ Բացարձակ ինձ հետ կապ չունեցող բան է։ Մի երկու սադրիչ կային այնտեղ։ Ես ոստիկաններին անընդհատ դիմում էի, որ իրենք սադրիչին հանեին, իզուր ժողովրդի մոտ բորբոքված վիճակ չստեղծելու համար»։
Նա մանրամասնել է, թե խոսքն ինչ դիմումի մասին է. «Ինչ-որ մեկը դիմում է տվել սպանության սպառնալիքների մասին, որ շատ ծիծաղելի է ինձ համար։ Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց եւ դուրս եմ եկել։ Այստեղ եմ հրավիրել 19։30, որը արձանագրված է»։