Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում
Ինչպես նշում է Shamshyan.am-ը այսօր՝ մայիսի 12ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ»
ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864
համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի
35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի
ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: