Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ
Վաշինգտոնը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ և կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Ռուսաստան կատարելիք այցի արդյունքները ցույց կտան նաև երկու երկրների նախագահների նոր հանդիպման կազմակերպան հեռանկարները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Պետքարոտւղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին պարզ կդառնա Սոչիում Պոմպեոյի և ՌԴ ղեկավարության բանակցություններից հետո:
Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կպատասխաներ մեր շահերին», ասել է դիվանագետը:
Պետքարտուղարությունից նշել են, որ սպառազինման վերահսկողության հարցը նույնպես կլինի ՌԴ-ում Պոմպեոյի բանակցությունների թեմաներից:
Բացի այդ, նշվում է, որ կքննարկվեն մի շարք երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին, ինչպես օրինակ՝ Վենեսուելային, Սիրիային, Ուկրաինային, Իրանին և Հս. Կորեային վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայքլ Պոմպեոն մայիսի 12-14-ը կայցելի Ռուսաստան, որտեղ հանադիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: