Ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու. Հայկ Մարության
«Ես երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց
այնպես չի կտրվելու, հենց այնպես չի ոչնչացվելու», – այսօր՝ մայիսի 10-ին,
լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա որպես օրինակ բերեց նախկին Մալիբու սրճարանի այգու ծառերը:Կարգադրել
է, որ ծառերը պահպանվեն:Քաղաքապետը հորդորում է պարզապես այգի կառուցել և
ծառեր տնկել: