Հայաստանի 4 մարզերում հակակարկտային կայանքներից 1 օրում արձակվել է մոտ 13․000 կրակոց
Կոտայքի, Արարատի,
Արմավիրի, Արագածոտնի մարզերում մայիսի 9-ին գազագեներատորային
հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի
կարկտավտանգավոր ամպեր՝ արձակելով 12․879 կրակոց։
ժամը 20:10-ից մինչև 20:20-ը Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում
տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով
ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է
176 կրակոց:
Ժամը
20:20-ից մինչև 20:37-ն Արարատի մարզի Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ
համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային
հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի
կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 707 կրակոց:
Ժամը 19:47-ից մինչև 20:54-ն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ,
Վանանդ, Արգինա, Շենիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ
համայնքների տարածքներում տեղակայված թվով 48 գազագեներատորային
հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի
կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 10369 կրակոց:
Ժամը 00:53-ից մինչև 01:08-ն Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան,
Սաղմոսավան, Արտաշավան համայնքների տարածքներում տեղակայված 18
գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է
ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1627 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: