Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
Հայաստանի տարածքում մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական
աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ
կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են
շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց
է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: