Ե՞րբ կբացվեն Երևանի փակ փողոցները
Երևանում ժամեր անց՝ տոնական միջոցառումների ավարտի հետ, կբացվեն փակ փողոցները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
Բացի այդ, մայիսի 8-ին` ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում: