Միջուկային համաձայնագրից հրաժարվելու դեպքում Իրանը կբախվի հետեւանքների հետ․ Լոնդոն
Միջուկային
համաձայնագրից հրաժարվելու դեպքում Իրանը կբախվի հետեւանքների հետ։ Այս
մասին հայտարարել է ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների հարցով
բրիտանացի նախարար Մարկ Ֆիլդը՝ հայտնում է Reuters-ը։
«Թեհրանի այսօրվա հայտարարությունը անցանկալի քայլ է»,- ասել է նա։ «Այս
փուլում մենք չենք խոսում կրկնակի պատժամիջոցներ սահմանելու մասին, սակայն
անհրաժեշտ է հիշել, որ դրանք չեղարկվել են միջուկային սահմանափակումների
դիմաց։ Եթե Իրանը դադարեցնի կատարել իր միջուկային պարտավորությունները,
հետեւանքներ, իհարկե, կլինեն»,- ասել է Ֆիլդը։
Ավելի
վաղ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի
միջուկային համաձայնագրով իր որոշ պարտավորությունների կատարումը։ Իրանը
այլեւս չի պահպանի սահմանափակումները, որոնք համաձայնագրով դրված են
հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահեստավորման վրա։