Ես Ռոբերտ Քոչարյանի գործով չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան
Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ
Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ
մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության
չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ և
հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության
պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց
ուղղվեց նաև վարչապետին: Վարչապետի պատասխանը կարճ էր.
«Դա Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի խնդիրն է:
Սահմանադրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում: Ես այդ գործով չեմ
հետաքրքրվում»: