Մայիսի 9-ին Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ (տեսանյութ)
Հաղթանակի օրվա
առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու
նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է
լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից
Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝
Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների
խաչմերուկ ուղղությամբ:
Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան
փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու
փողոցների խաչմերուկ ուղղությամբ և Մայր Հայաստան արձանի հարակից
ավտոկայանատեղիում: