Ադրբեջանի Սահմանապահ ղեկավարը ստուգել է Հայաստանի սահմանին հարող զորամասերը
Ադրբեջանի պետական Սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը մայիսի 7-ին ստուգել է Աղստեւի շրջանում գտնվող Սահմանապահ զորքերի զինվորական ստորաբաժանումների աշխատանքը:
Haqqın.az-ը, վկայակոչելով Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ Գուլիեւը հանդիպել է անձնակազմի հետ, ծանոթացել ՀՀ ԶՈՒ հետ շփման գծում սահմանապահ ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, հանձնարարականներ տվել պետական սահմանի եւ անձնակազմի անվտանգության ապահովման համար: