Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին
ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին։
Պուտինի շնորհավորական Ուղերձը ներկայացվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Իր ուղերձում ՌԴ նախագահը հիշատակել է պատերազմին մասնակցած բոլոր քաղաքացիների սխրանքն ու հերոսությունը՝ ֆաշիզմի դեմ պայքարում ու կոչ է արել մշտապես վառ պահել նրանց հիշատակը, խնամքով վերաբերվել վետերաններին։
Նա առաջնագծի ու թիկունքի բոլոր մարտիկներին առողջություն, երկար տարիների կյանք, բարօրություն ու խաղաղություն է մաղթել։