Իրանը մասնակիորեն դադարեցրեց միջուկային համաձայնագրի կատարման պարտավորությունները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ այսօր հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է, թե Թեհրանը մասնակիորեն դադարեցնում է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես Թեհրանը երկու ամսով երկրի ներսում կպահի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն ըստ համաձայնագրի պահանջների պարտավոր է արտահանել:
Ընդունված որոշման մասին Իրանը տեղեկացրել է միջուկային համաձայնագիրը ստորագրած, ԱՄՆ-ից բացի մյուս երկրներին՝ Ռուսաստանին, Բրիտանիային, Չիանաստանին, Ֆրանսիային, Գերմանիային ու Եվրամիությանը:
Ողիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
Իրանի նախագահի այսօրվա հայտարարությունից 60 օր անց Թեհրանը հնարավոր է հրաժարվի համաձայնագրի այլ կետերից: Թեհրանը համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներին ժամանակ է տալիս, որպեսզի նրանք Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ճանապարհներ գտնեն: