Մայիսի 8-ը Երկրապահի օրն է
1997 թվականից մայիսի 8-ին՝Շուշիի ազատագրման օրը, իրենց օրն են համարում նաև երկրապահները:Այդպես որոշեց ԵԿՄ 3-րդ համագումարը: 2002-ի փետրվարից այս օրն ամրագրվեց նաև պետական տոնացույցում: Սովորաբար ԵԿՄ-ն իր տոին պարգևատրումներով է առանձնանում:Այդ օրը տեղի է ունենում ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի հանձնման արարողությունը։