Մայրաքաղաքի մանկապարտեզների ֆոնդը կրճատվել է. Դավիթ Խաժակյան
Ինչպես կարելի է լավ գաղափարն այսքան փչացնել: Նման հայտարարություն արել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատավարձերի բարձրացման խնդրից:
«Երբեմն մեզ ասում են՝ «դուք ուզում էիք, որ աշխատավարձը բարձրացնեինք»: Գիտեք, եթե պետք է ամեն անգամ մենք ասենք աշխատավարձ բարձրացնելու անհրաժեշտություն կա, դուք նման կերպ բարձրացնեք, դրա լավը ո՞րն է»,- ասել է Դավիթ Խաժակյանը:
Խոսելով քաղաքապետարանի ղեկավարության կողմից ձեռք բերված աղբատարների մասին՝ նա ասել է, որ դրանով մեկ այլ ոլորտ է տուժում:
«Գնում են, մանկապարտեզների շենքերի բարեկարգման ֆոնդի մեջ են մտնում ու էդ ֆոնդից են էդ գումարները հանում, իսկ պատասխանները, որ լսեք, թե ինչ պատասխաններ են տալիս, թե ինչի են այդպես արել … Հիմա մի հատ այդպես հայտնի արտահայտություն կա քաղաքապետարանում, որ «ծավալները դրանով չեն կրճատում»: Նրանք փող կրճատում են, ծավալներ չեն կրճատում: Որևէ բացատրություն սրան չկա»,- հայտարարել է Երևանի ավագանում անդամը:
Վերջում նա արձանագրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների ֆոնդը կրճատվել է: