Հովիկ Աբրահամյանի հետ կապվող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում (տեսանյութ)
Այսօր Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էքսկավատորներով հողին են հավասարեցնում: «Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ հողակտորը տարիներ շարունակ մշակել էր քաղաքացի Սամվել Մկրտչյանը, սակայն վերջերս էր իմացել, որ այն գնել է Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը: