Գյումրիում 28-ամյա երիտասարդն ընկել է պատշգամբից ու մահացել
Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։
Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։
Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից մեկում։
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները ճշտելու համար։