Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով
Հայաստանի տարածքում մայիսի 5-10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Երեւան քաղաքում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։