Մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին ծաղրի է արժանացել
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում: Ելույթի ժամանակ նրա վրիպումը քննարկումների թեմա է դարձել: «Գյուղատնտեսության բնագավառում հիմնականում օգտագործվում է մշակված գյուղտեխնիկա»,- ասել է Սարգսյանը, ապա ուղղել՝ «մաշված գյուղտեխնիկա»: Նա տեղեկացրել է, որ 2018-ին մարզ է ներկրվել 19 միավոր գյուղտեխնիկա, որից 6-ը՝ տրակտոր, ընթացիկ տարում կներկրվի ևս 20 միավոր տեխնիկա: