Առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերին մամուլում շրջանառվող ահազանգի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ.
«Ի պատասխան վերջին օրերին մամուլում շրջանառվող այն ահազանգին` ըստ որի` դպրոցականներին առանց ծնողներին զգուշացնելու տանում են «Գարդասիլ» պատվաստելու, տեղեկացնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
Գործի ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»: