17 տարում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ․ Գագիկ Սուրենյանը ինտենսիվ անձրևներ է կանխատեսում
Մայիսի 4-ին
հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի
ինտենսիվ անձրևներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԻՆ
հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես
հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա
ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում
կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես
կեսօրից հետո և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ
անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու
ուժգնացում 20-25մ/վրկ»,- ասված է նրա գրառման մեջ: