Կենտրոնում բախվել են Lexus-ը եւ Infiniti-ն․ երկու հոգի հոսպիտալացվել է
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում են Shamshyan.com-ը։
Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում
բախվել են Գ․ Ա․-ի Lexus GX 470 մակնիշի և Հ․ Պ․-ի Infiniti մակնիշի
ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Երկու վարորդներն էլ տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում։