Այգեզարդ գյուղում փրկարարները «Opel»-ից հանել են իժ տեսակի օձ
Այսօր՝ մայիսի 3-ին,
ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի
մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած
ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: