Թուրքիան ՆԱՏՕ-ից չի հեռանում՝ Ռուսաստանի հետ Ս-400-ի գնման համաձայնագիր կնքելով
Թուրքիան ՆԱՏՕ-ից չի
հեռանում՝ Ռուսաստանի հետ Ս-400 ԶՀՊ համալիրների գնման համաձայնագիր
կնքելով: Այս մասին NTV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի
պաշտանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վերջին առաջարկը Թուրքիային Patriot հակահրթիռային
պաշտպանության համալիրների վաճառքի մասին ավելի դրական է, քան Վաշինգտոնի
նախկին առաջարկները: Նա նշել է, որ թուրքական կողմն այս առաջարկը քննարկում
է:
Աքարի կարծիքով՝ Ս-400-ի գործարքը չի ազդի ամերիկյան F-35 կործանիչների մշակման ծրագրում Թուրքիայի մասնակցության վրա:
Գնահատելով վերջերս տեղի ունեցած իր հանդիպումը ԱՄՆ հատուկ դեսպանորդի
հետ՝ նա նշել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները «դրական եւ
կառուցողական» են եղել:
«Մենք հրապարակավ ԱՄՆ-ին ենք փոխանցել մեր պահանջները եւ առաջարկները»,- շեշտել է Աքարը:
ԱՄՆ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին Անկարայում
հանդիպումների շարք է անցկացրել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց
հետ, ներառյալ նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի, պաշտպանության
նախարար Հուլուսի Աքարի եւ ԱԳ փոխնախարար Սադաթ Օնալի հետ:
Աքարը եւ Ջեյմս Ջեֆրին քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները, հատկապես իրավիճակը Եփրատից արեւելք: