Ծեծկռտուք է տեղի ունենցել տրանսգենդերների միջև
Մայիսի 2–ի երեկոյան
Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցումում ծեծկռտուք է
տեղի ունեցել։ Մի երիտասարդ ոստիկանություն է ահազանգել եւ հաղորդում տվել,
որ իրեն ծեծել են՝ հասցնելով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ոստիկանությունից հայտնեցին, որ տուժողը 1996թ.–ին ծնված երիտասարդ է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։
Ծեծկռտուքի 3 մասնակիցներն էլ տրանսգենդերներ են, իսկ վեճի պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: