Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում մայիսի 7 ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր
հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով
պայմանավորված, ս.թմայիսի7-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 8-ը
10:00 կդադարեցվի ք. Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամասի, ք.
Աբովյան, Քաղսի, Սոլակ,Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան,
Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և
Արգելի ամառանոցների, Արամուսի Վան ամառանոցային թաղամասի,
«Առողջ Սունկ» ՍՊԸ, «Ռոլանդ և Սուսան» ՍՊԸ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ,
Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ, «Զեփելին» ՍՊԸ,
«Կոտայք» գարջրի գործարան, Աբովյանի հացի գործարան ՓԲԸ,
Աբովյանի Ռազմական ոստիկանություն, «Արմենի Տոբակո կոմպանի»
ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ-ների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: