Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին իր զեկույցը, ըստ որի աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Ամերիկայում մամուլի ազատություններն անկում են ապրել։ Կիբերհարձակումները, ձերբակալություններն ու առեւանգումները դարձել են մամուլը լռեցնելու հիմնական միջոցը։
Շատ դեպքերում կիրառվում է նաեւ սպանությունների եղանակը։ Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան: 2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: