Արարատի մարզի գյուղերից մեկում 66մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ են հայտնաբերել
Մայիսի 2-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչև ժամը 20:00-ն:
ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի հրամանատարը վնասազերծել է արկը: