ԱՄՆ-ում դատապարտել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացվող ագրեսիան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել է Countering a Resurgent Russia թեմայով լսումներ:
Լսմանը հրավիրված էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղար և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկակացուցիչ Վիկտորիա Նուլանդը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի նախկին օգնական Դանիել Ֆրիդը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ լսմանը հրավիրված հյուրերը և կոնգրեսականները դատապարտել են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ հարևան պետությունների՝ Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացիան: Նրանք ընդգծել են Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան առավել գործուն քայլեր կիրառելու անհրաժեշտությունը, միաժամանակ՝ քննարկելով դրանց իրացման ուղիները:
Դանիել Ֆրիդի համոզմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հույսերը չարդարացան: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վերանայեցին անվտանգության նորմերը Ռուսաստանի կողմից Վրաստան 2008 թ․ ներխուժումից, ապա նաև՝ Ղրիմի 2014թ․ անեքսիայից հետո: Նա գտնում է, որ Ռուսաստանը փորձում է կանխել իր հարևանների`Վրաստանի ու Ուկրաինայի ժամանակակից, հաջողակ ժողովրդավարական պետության ձևավորմումն ու Եվրոպային մերձեցումը:
Ֆրիդը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին օգնել այդ երկրների ռեֆորմիստներին, որոնց օգնելու հարցում ԱՄՆ-ը լավ փորձ ունի՝ սկսած Բեռլինի պատի անկումից հետո գերմանացիների, հետագայում նաև լեհերի, Բալթյան երկրների ու ռումինացիներին աջակցելու հարցում: