Հայ պատգամավորները պայքար են սկսում բուհերում բանագողության դեմ
Այս օրինագիծը մեզ մոտ քննարկվում է երկրորդ անգամ, քանի որ ուղարկվել էր լրամշակման։ Այս մասին Գիտության, կրթության, մշակույթ, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում մայիսի 2-ին, «Գովազդի մասին» օրենքում, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նշենք, որ խոսքը, մասնավորապես, ընկերություններին եւ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին է, որոնք զբաղվում են գիտական աշխատանքների գովազդային ծառայություններով, ինչպես նաեւ բուհերում թեստերի եւ գիտական աշխատանքների ստուգման էլեկտրոնային համակարգի ներդրման մասին՝ «Հակաբանագողության» օգնությամբ, որն արդեն երկար տարիներ օգտագործվում է Հայաստանի որոշ ոչպետական բուհերում։
Օրինագծերի փաթեթը կարճ քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ։