ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարների հանդիպումը. Ուիլյամ Գիլ
Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Գիլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատրաստակամություն է հայտնել ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է Trend-ը:
«Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի նպաստենք բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը: Այս ամենը հաշվի առնելով` ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել արտգործնախարարների հանդիպումը: Այս պահին քննարկվում է նման հնարավորությունը: Մենք հույս ունենք, որ ապագայում կկարողանանք կիսվել դրական լուրով»,- ասել է Գիլը: