Շարժական սրճարանատերերի բողոքի ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)
Շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է, որ կառավարությունից խնդրելու են, որպեսզի շարժական սրճարաններին այլընտրանքային տարբերակ առաջարկեն:
«Պետք է ՀԷՑ-ին հորդորեն, որ ժամանակավորապես թույլտվություն տան, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի: Մենք հորդորել ենք, որպեսզի շրջիկ կետերը հանեն Հանրապետության հրապարակի տարածքից, Հանրապետության հրապարակի մետրոյի մոտակայքից: 9 տնտեսվարող հետեւել է մեր հորդորին, սակայն քաղաքապետարանը դեռեւս ոչ մի քայլ չի ձեռնարկել»,-գրել էր Արեն Մելիքյանը: