Արմեն Սարգսյանը Մայիսի 1-ն աշխատակազմի հետ նշել է Գեղարդում
Նախագահ Արմեն Սարգսյանը և նրա աշխատակազմը Մայիսի 1-ն անցկացրել է Գեղարդում։ Նրանք նաև ճաշել են «Գեղարդ» ռեստորանում։ Ռեստորանում
նախապես իմացել են, որ նախագահն է գալու՝ աշխատակազմի հետ, սեղանն
ամրագրված է եղել։ Աշխատակազմից ներկա է եղել նաև նախագահի խորհրդական Թևան
Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Մայիսի 1-ն Աշխատանքի միջազգայինօրն է և ոչ աշխատանքային։