«Գրանդ Հոլդինգը» մեծարում է աշխատավորին. (տեսանյութ)
Այսօր ավանդույթին հավատարիմ «Գրանդ Հոլդինգի» կոլեկտիվը մայիսմեկյան տոնական համերգով նշել է Աշխատավորների միջազգային օրը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը`իրենց տիկնանց ուղեկցությամբ, ինչպես նաև «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ընտանիքների հետ միասին, հյուրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանին հանձնել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալ: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը կառույցի տարվա լավագույն վեց աշխատակիցներին պարգևատրել են «Հրանտ Վարդանյան» ոսկե մեդալով՝ յուրաքանչյուրին շնորհելով նաև երեք միլիոն դրամ: