5 ժամով կդադարեցվի Նորք-Մարաշի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին` ժամը 10.00-15.00-ն, կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: