Արդարադատության նախարարության ընդունարանն այսուհետ կգործի աշխատանքային բոլոր ժամերին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարականով Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն եւ 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում եւ տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում եւ թույլտվությունների տրամադրում, ապոստիլ դնելու համար դիմումների ընդունում եւ տրամադրում, ուղղման, փոխման եւ վերականգնման գործերի ընդունում եւ տրամադրում:
Օտարերկրյա ամուսնությունների պետական գրանցման հարցերով՝ 010 59 41 71:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հարցերով՝ 010 59 41 64:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ, փոխումներ կատարելու կամ դրանք վերականգնելու վերաբերյալ հարցերով, ինչպես նաեւ անվան փոխման հետ կապված հարցերով՝ 010 59 41 85:
ՔԿԱԳ գործառույթների կատարման հետ կապված այլ հարցերով՝ 010 59 41 85: