16 հակակարկտային կայանքից 2478 կրակոց է արձակվել մեկ ամպի ուղղությամբ․ ԱԻՆ
Ապրիլի 29-ին, ժամը
18:55-ից 19:16-ը Արմավիրի մարզի Տանձուտ, Այգեշատ (Արմավիր), Նոր
Արտագերս, Արաքս (Արմավիր), Լենուղի, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ,
Արևադաշտ, Արմավիր, Արևիկ համայքներում տեղակայված 16 գազագեներատորային
հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի
կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 2478 կրակոց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: