12 մետր բարձրությամբ բարդին ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Դիլիջանում
Ապրիլի 29-ին, ժամը
17:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան
քաղաքի Գետափնյա փողոցի 10-րդ շենքի մոտ այրվում է ծառ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 17:59-ին:
Բարդու ծառն ամբողջությամբ այրվել է (մոտ 12 մ):
Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքապետարանի ավտոսանդուղքի օգնությամբ հատել են ծառը: