Խոշոր վթար Երևանում․ Mercedes-ը տապալել է լուսակիրը և շրջվել․ երեք երեխա է հոսպիտալացվել
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի
խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի
վարած Nissan Tiida մակնիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes
G55 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել
խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի
համար նախատեսված մայթին:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: