ԱԺ աշխատակիցները փրկել են կատվի ձագին (տեսանյութ)
Ազգային ժողովի
աշխատակիցները փրկել են կատվի ձագին, որ հայտնվել էր խորհրդարանի շենքի
օդափոխության համակարգում եւ չէր կարողանում դուրս գալ։ Այս մասին
տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Աշխատակիցները կատվի
ձագին փրկելու համար ստիպված են եղել քանդել պատը։
«ԱԺ աշխատակիցներ Համբարձում Ղազարյանի, Սպարտակ Նազարյանի եւ Արսեն
Մամոյանի համառ ջանքերով փրկվեց շենքի օդափոխության համակարգում հայտնված
նորածին փիսիկը»,– նշված է տեսանյութը տարածած օգտատիրոջ գրառման մեջ։
«Համբերի փիսո, եկանք»,- տեսանյութում լսվող զանգին ի պատասխան կատակում է աշխատակիցներից մեկը։