Ամբերդում շինարարական աշխատանքները դադարեցվել են. Քաղաքաշինության կոմիետի նախագահը դրանք որակել է բարբարոսական
Քաղաքաշինության
կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ «Ամբերդ ամրոց»
պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարություն իրականացնող
սեփականատիրոջը սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական
աշխատանքները դադարեցվել են: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ՀՀ
քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային
արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական
աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի, Վահագն
Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և
շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ
տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով
տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»,- ասված է
գրառման մեջ: