Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել շարունակել պայքարն առաջին սեթից հետո
Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը Ստամբուլում ավարտին մոտեցող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվել է խորվաթ Պետրա Մատրիչին:
Առաջին սեթում հայ մարզուհին պարտվել է 1:6 հաշվով, ինչից հետո վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից: Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 51 րոպե:
Եզրափակիչում Պետրա Մատրիչի մրցակիցը կլինի չեխ Մարկետա Վոնդրուշովան:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։