Գեղարքունիքի մարզում իրար են բախվել 4 մեքենա․ կա տուժած
Գեղարքունիքի
մարզում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, այսօր՝
ապրիլի 26–ին, Ժամը 13:30-ի սահմաններում բախվել են Գեղարքունիքի մարզի
Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արամ Հ.–ի վարած Hyundai մակնիշի 77 ԼA 711
համարանիշի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Անդրեյ Օ.–ի վարած ВАЗ 2121
մակնիշի 08 MA 068 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Միքայել Ս.–ի վարած
Opel Zafira մակնիշի 34 RD 814 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ,
39-ամյա Էմիլ Հ.–ի վարած Opel Astra մակնիշի 36 OV 311 համարանիշի
ավտոմեքենաները: Հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel Astra–ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր
գյուղի բնակիչ, 69-ամյա Ժորա Գ.–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել
քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել են մայրուղի մտած խոշոր եղջերավոր անասունները։