Ոստիկանները թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում բռնել են 55-ամյա տղամարդու, որն անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ
վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության
բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին
Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր
Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին:
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:
Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: