Սարիգյուղում ամուսինը դանակահարել է կնոջը
Ապրիլի 25-ին, ժամը
22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում է ստացվել,
որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով
բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի:
Ոստիկանությունից հայտնում
են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի
սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝
1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա
մարմնի տարբեր մասերին:
Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է
ներկայացել Սերժիկ Ե.-ն եւ հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը
20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ,
դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը:
Կատարվում է նախաքննություն: