«Գուդ թայմը» Գոռ Մկրտչյանինը չէ. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութը:
Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: