ԱՄՆ-ը մայիսին ձեռնամուխ կլինի Քաբուլում իր դիվանագիտական ներկայացուցչության կրճատմանը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշում է ընդունել մայիսի վերջին սկսել Աֆղանստանի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցության աշխատակիցների թվի կրճատումը: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, անհայտ պատճառով ամերիկյան դիվանագիտության ղեկավարը որոշել է այդ քայլին դիմել պլանավորվածից մեկ տարի շուտ:
Գործակալության տվյալներով՝ Քաբուլի դեսպանատունը Միացյալ Նահանգների խոշորագույն դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն է, ԱՄՆ-ի դեսպանությունն այնտեղ ունի շուրջ 1,5 հազար աշխատակից:
Պլանավորվող փոփոխությունների արդյունքում սպասվում է անձնակազմի կրճատում մոտավորապես կիսով չափ: Պետդեպարտամենտի ներկայացուցչուհին այս իրադրությունը մեկնաբանելու՝ գործակալության խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ Թրամփի առաջնահերթություններն են՝ «Աֆղանստանում պատերազմի ավարտը կայուն խաղաղ կարգավորման միջոցով եւ ուշադրության կենտրոնացումն ահաբեկչության դեմ պարքարի վրա»:
Ըստ որում Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչուհին չի պարզաբանել, թե Փոմպեոն ինչու է որոշել արագացնել Քաբուլում ԱՄՆ-ի դիվանագետների թվի կրճատման պլանի իրագործումը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: