Ռուսաստանի դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում ՌԴ
արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության եւ ԳԿՌԿ
աշխատակիցները մասնակցել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված
միջոցառումներին եւ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի
հուշահամալիրում։ Այս մասին հայտնել են Գիտության եւ կրթության ռուսական կենտրոնում։
Ռուսաստանի դիվանագետները ծաղկեպսակ են դրել հուշարձանին, ծաղիկներ՝
անմար կրակին եւ մեկ րոպե լռությամբ հարգել են պատմության ամենասարսափելի
ողբերգություններից մեկի զոհերի հիշատակը։