Ռիհաննան «զարդարել» է ատամնաշարը ավտոմատի տեսքով ոսկե մետաղով
Ստացվում է' ատամները թանկարժեք քարերով և մետաղներով զարդարելը համաշխարհային աստղերի մոտ մեծ տարածում է ստացել: Այսպես, բարբադոսի գեղեցկուհին' Ռիհաննան «զարդարել» է ատամնաշարը ավտոմատի տեսքով ոսկե մետաղով: Լուսանկարները երգչուհին տեղադրել է Instagram-ում' կատարելով հետևյալ գրառումը. «ես + AK (Կալաշնիկովի ավտոմատ)»:
Հիշեցնենք, որ ատամնաշարերը զարդարելու տենդենցը մտցրել է Մադոննան' մի քանի տարի առաջ, երբ ատամի վրա տեղադրեց հատուկ պատրաստված բյուրեղ: